Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

Համակարգիչ առանց վնասակար հետևանքների

Համակարգիչ առանց վնասակար հետևանքների

Շատերը արդեն իսկ համոզվել են, որ համակարգչի առկայության դեպքում աշխատանքն է՛լ ավելի դյուրին է դառնում։ Սակայն համակարգչով աշխատելն ունի նաև իր բացասական կողմերը։ Հաճախ այն կարող է զգալիորեն վնասել առողջությանը։

 

Իհարկե, վնասն այնքան մեծ չէ, որքան ծրագրավորողի կամ վեբ դիզայների պարագայում, քանի որ «մեքենայի» հետ աշխատանքը նրանց ընդհանուր զբաղվածության չնչին մասն է միայն կազմում։ Սակայն կանխարգելումը երբեք ոչ ոքի չի վնասել. դեղատան աշխատակիցն այդ գիտակցում է ավելի լավ, քան մյուսները։

 

Պարանոցի, մեջքի և դաստակների ցավ

 

Միևնույն դիրքում երկար ժամանակ նստելիս մեջքի մկանները լարվում են, տեղի է ունենում արյան հոսքի կանգ և, որպես հետևանք, առաջանում է այտուցվածություն ու ցավ։ Նյարդային վերջույթների ճնշման պարագայում զարգանում է մկանային բլոկադա (պետք չէ՛ շփոթել օսթեոխոնդրոզի հետ), որն ուղեկցվում է զգայունության նվազեցմամբ և ցավերով։ Եթե սեղմվել են ողնաշարի պարանոցային հատվածի նյարդերը, ապա ցավային զգացողությունները կլինեն պարանոցի, ուսերի, ձեռքերի շրջանում, իսկ գոտկատեղի նյարդերի սեղմվելու դեպքում` գոտկատեղում ու ոտքերում։

 

Ի՞նչ անել նման դեպքերում։ Նախ և առաջ անհրաժեշտ է ճիշտ կազմակերպել աշխատանքային պայմանները։ Գրասեղանի բարձրությունը պետք է լինի 75-85 սմ։ Ավելի լավ է նստել պտտվող բազկաթոռին, որը կունենա ճկվող հենակ և բազրիքներ։ Ստեղնաշարը դրե՛ք այնպես, որ ստիպված չլինեք շատ ձգվել, իսկ մկնիկը պետք է լինի հնարավորինս մեծ` թեթև կմախքով և մեծ գնդով։ Մի՛ վարանեք ժամանակ առ ժամանակ վեր կենալ և ձգվել։ Ու եթե ինչ-որ մեկին դա զարմացնի, բացատրե՛ք, որ մարմինը ձգում եք ոչ թե ծուլությունից, այլ աշխատունակությունն էլ ավելի երկար պահպանելու համար։

 

Մաշկային ցան, մազաթափություն, թթվածնային քաղց

 

Համակարգիչը, ինչպես յուրաքանչյուր էլեկտրական սարք, էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր է։ Էլեկտրաստատիկ դաշտի ազդեցության ներքո նույնիսկ ամենամանր փոշեհատիկները նստում են ձեռքերին, դեմքին և պարանոցին` առաջացնելով տարաբնույթ ալերգիկ հակազդեցություններ, ինչպես նաև մաշկի և մազերի չորություն։ Անշուշտ, համակարգչի մոտ նստած աշխատակիցը լուրջ խնդիրներ չի ունենա, սակայն խորհուրդ է տրվում քսուքներ օգտագործել։ Այն սենյակում, որտեղ համակարգիչներ կան միացված, պետք է լավ օդափոխություն ապահովվի։ Կարելի է նաև իոնիզատորներ և օդը խոնավացնող միջոցներ կիրառել։ Յուրաքանչյուր մոնիտորի պետք է տրամադրել առնվազն 9-12մ2 տարածք։ Եթե միևնույն սենյակում մի քանի համակարգիչ կա միացված, պետք է դասավորվածությունն այնպիսին լինի, որ յուրաքանչյուր աշխատակից միայն իր մոնիտորը տեսնի։

 

Աչքերի ու կոպերի կարմրությունն ու ցավը, արցունքոտվելը, ճակատի ու քունքերի մասերում լարվածությունն ու ցավն այսպես կոչված «դիսփլեային» հիվանդության նշաններն են, որն առաջանում է մոնիտորի առջև երկար նստելուց։ Տեսողական հոգնածության (ասթենոպիա) առաջին ախտանշաններն ի հայտ են գալիս 45 րոպե համակարգչով անընդմեջ աշխատելուց հետո, իսկ 2 ժամ անց տեսողական դաշտը զգալիորեն նվազում է։ Համակարգչով 1-2 ժամ աշխատելուց հետո կարճատև ընդմիջումը բավականին կկրճատի հոգնածության ցուցանիշները։ Մինչդեռ մոնիտորի առջև 4 ժամից ավելի աշխատելու դեպքում աչքերի հոգնածությունը կրկնապատկվում է։

 

Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։ 75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։ Բացի այդ, երբ մարդը երկար ժամանակ անթարթ նայում է հեռուստաէկրանին կամ մոնիտորին, աչքերը բավականաչափ չեն խոնավանում։ Ու եթե սենյակի օդն էլ բավականաչափ խոնավ չէ, ապա բացասական հետևանքները կրկնապատկվում են։ Վերջերս ծրագրավորողները բժիշկների հետ համագործակցելով մի նոր ծրագիր են մշակել, որը համակարգչային էկրանի վրա աչքը թարթելու փոքրիկ նշան է բերում։ Այս հնարքը համակարգչի առջև նստած մարդկանց մոտ աչքերն ավելի հաճախ թարթելու մեխանիկական սովորություն է առաջացնում։

 

Սակայն մինչև այն տեղադրելը խորհուրդ ենք տալիս գոնե 40-45 րոպեն մեկ աչքերին հանգիստ տալ. արագ- արագ մոտ 50 անգամ թարթել աչքերը, այնուհետև ժամացույցի սլաքի ուղղությամբ մի քանի անգամ աչքերով պտույտային շարժումներ կատարել։ Նույնը կրկնե՛ք նաև հակառակ ուղղությամբ։

 

Հիշե՛ք, որ նորաձև համարվող սև ստեղնաշարերն ավելի արագ են հոգնեցնում աչքերը։ Խիստ վնասակար է մութ կամ ոչ բավականաչափ լուսավորված սենյակում համակարգչի մոտ աշխատելը։ Սենյակի և մոնիտորի լուսավորությունը պետք է համարժեք լինի։

 

Համակարգչից պաշտպանվելու մի քանի խորհուրդներ

 

  • Մոնիտորը ճիշտ տեղադրեք, այնպես, որ այն ոչ թե անմիջապես աչքերի առջև լինի, այլ փոքր-ինչ թեք։ Էկրանի և աչքերի միջև օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 70 սմ։ Էկրանն այնպիսի դիրքում պետք է լինի, որ արևի ճառագայթներն ու լամպի լույսն անմիջապես նրա վրա չընկնեն։

  • Վերջին ժամանակներս վաճառքի են հանվել հատուկ ակնոցներ, որոնք նախատեսված են համակարգչով աշխատելու համար։ Դրանք «վերացնում են» էկրանից եկող թրթռոցը, թուլացնում ցայտերանգը և պատկերն ավելի հստակ դարձնում։

  • Էկրանից արձակվող թրթռոցն ու լույսը նկատելի են նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չենք աշխատում համակարգչով։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում աշխատանքն ավարտելուց հետո համակարգիչն անջատել։ Աշխատանքն ավելի դյուրին դարձնելու համար կարող եք համակարգիչը ծրագրավորել այնպես, որ ասենք մկնիկի շարժումով այն միանա և մի քանի րոպե անգործությունից հետո ինքն իրեն անջատվի։

  • Խորհուրդ է տրվում նաև նվազեցնել պատկերի լուսավորությունն ու ցայտերանգը։ Եթե էկրանի ֆոնը սպիտակի փոխարեն լինի բաց մոխրագույն, իսկ պատկերը, ոչ այնքան վառ, ապա ակնաբույժի մոտ գնալու կարիք չի լինի։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 4-5-2008 (12)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման
ՀՀ ԱՆ. Խորհուրդներ՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման

Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի կապակցությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները...

Օգտակար խորհուրդներ
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net
Հատուկ ընդմիջումներ՝ +40 աստիճանից բարձր պայմաններում աշխատանքի ժամանակ. iravaban.net

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153-րդ հոդվածը սահմանում է աշխատանքի ընթացքում լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ ունենալու իրավունքը...

ԼՈՒՐԵՐ: Բժշկական իրավունք
5 հետաքրքիր փաստ, թե ինչպես է նստած աշխատանքն ազդում առողջության վրա. news.am
5 հետաքրքիր փաստ, թե ինչպես է նստած աշխատանքն ազդում առողջության վրա. news.am

Շատերն են հավանաբար լսել, որ նստած աշխատանքը բացասաբար է ազդում մեր առողջության վրա` ընդհանրապես, եւ մասնավորապես` աշխատանքի ժամանակ սիրտ-անոթային համակարգի վրա...

Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am
Աշխատավայրում կենտրոնանալու 6 միջոց. 1in.am

Աշխատանքի ընթացքում մենք ստիպված ենք մշտապես լինել կապի մեջ` հեռախոսի և համակարգչի միջոցով: Որպեսզի դա խնդիր չդառնա, ubr.ua-ն ներկայացնում է 6 միջոց...

Ես և աշխատանքը
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am
Բույրեր, որոնք կօգնեն առօրյա աշխատանքում. 1in.am

Գիտնականները պարզել են, որ կոնկրետ բույրերից օրգանիզմում բարձրանում է ցինեոլի մակարդակը, որը խթանում է նեյրոնների ակտիվությունը: Հենց դրա հետ են կապում մտավոր հանձնարարությունների փայլուն լուծումը, ագրեսիվության...

Ես և աշխատանքը
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am
12 մեթոդ աշխատավայրում սթրեսից ազատվելու համար. 1in.am

Lady.obozrevatel.com-ը մեթոդներ է առաջարկում աշխատավայրում սթրեսից ազատվելու համար...

Ես և աշխատանքը
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.
5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը...

Քուն, քնի խանգարումներ Ես և աշխատանքը
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am
Աշխատանքի արդյունավետության բարձրացման 12 խորհուրդ. 1in.am

Ոչինչ միանգամից չի լինում՝ ցանկացած նպատակի հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր և ժամանակ: Իսկ եթե այդ հարցին մոտենաք կազմակերպված, ապա կհասնեք դրական...

Ես և աշխատանքը
6 նշան, որոնք վկայում են, որ դուք աշխատամոլ եք. tert.am
6 նշան, որոնք վկայում են, որ դուք աշխատամոլ եք. tert.am

Աշխատամոլ, գնումների մոլի սիրահար կամ շոկոլադամոլ լինելն այն մեղքերից է, որոնք մարդիկ խոստովանում են ոչ այնքան մեղքի, որքան հումորի զգացումով: Շատերը գիտեն, որ շոկոլադի չարաշահումը կամ աշխատավայրում մեկ-երկու ժամ ավելի մնալն այնքան էլ...

Ես և աշխատանքը
3 խորհուրդ՝ աշխատավայրում ընկերներ ձեռք բերելու համար
3 խորհուրդ՝ աշխատավայրում ընկերներ ձեռք բերելու համար

Եթե հաջողացրել եք ընկերություն հաստատել աշխատավայրում, ապա կարող եք ինքներդ ձեզ բախտավոր մարդ համարել: LinkedIn պրոֆեսիոնալ սոցիալական ցանցը սպասարկող մասնագետների կողմից իրականացված...

Ես և աշխատանքը
Եթե ստիպված եք երկար ժամեր անցկացնել համակարգչի առջեւ. կինեզիոթերապևտ Արամ Նալբանդյան (տեսանյութ)
Եթե ստիպված եք երկար ժամեր անցկացնել համակարգչի առջեւ. կինեզիոթերապևտ Արամ  Նալբանդյան (տեսանյութ)

Նստած դիրքը ողնաշարի համար ամենածանրն է համարվում: Այդ մասին med-practic-ի հետ զրույցում ասաց կինեզիոթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ  Նալբանդյանը ՝ հավելելով, որ ողնաշարը օրգանիզմի...

Բժշկի ընդունարանում Ես և աշխատանքը Բժիշկներ
Ինչպես ճիշտ հեռանալ աշխատանքից. նրանք Ձեզ երկար կհիշեն
Ինչպես ճիշտ հեռանալ աշխատանքից. նրանք Ձեզ երկար կհիշեն

Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ փոխում ենք մեր աշխատավայրը: Հոգեբանները խորհուրդ են տալիս փոխել աշխատանքը 3-5 տարին մեկ: Եթե մտածում եք\' ինչպես հեռանալ աշխատանքից, հետևեք...

Ես և աշխատանքը
10 շարժում, որոնք կարող են ձեզ առանց աշխատանք թողնել
10 շարժում, որոնք կարող են ձեզ առանց աշխատանք թողնել

Թափուր աշխատատեղին դուք արձագանքել եք հիանալի ռեզյումեով (ինքնակենսագրական) և դրան կից անթերի  նամակով։ Դուք տեղեկություններ եք հավաքել ընկերության մասին և հարցազրույցի ժամանակ...

Ես և աշխատանքը
Համակարգիչն ու ձեր առողջությունը
Համակարգիչն ու ձեր առողջությունը

Մարդկանց հիվանդություններն ու ընտրած մասնագիտությունը ուղղակիորեն փոխկապակցված են: Օրինակ` հանքափորները, սովորաբար, տառապում են սիլիկոզներից, նրանք, ովքեր ստիպված են ամբողջ օրը ոտքի վրա կանգնել, ունենում են երակների լայնացում… Իսկ որ...

Ես և աշխատանքը
Բացառիկ խորհուրդներ` աշխատավայրում խնդիրների լուծման համար
Բացառիկ խորհուրդներ` աշխատավայրում խնդիրների լուծման համար

Միկա Բրժեզինսկին, ով Morning Joe հայտնի հեռուստաշոուի հաղորդավարուհին է և ամերիկյան Cosmo-ի` կարիերայի հարցերով խորհրդատուն, կօգնի աշխատավայրում վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք քեզ անհաղթահարելի են թվում...

Ես և աշխատանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ